Օդի ջերմաստիճանը կտրուկ կբարձրանա. եղանակի տեսություն

Առաջիկա օրերի համար օդերևութաբանները տեղումներ չեն կանխատեսում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի-Sputnik. Հանրապետության տարածքում oգոստոսի 15-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունը:

Հալվող քաղաքը. ինչպես են երևանցիները դիմակայում +39 աստիճան շոգին

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 15-16-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով։

Երևան քաղաքում ևս օգոստոսի 15-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ցերեկային ժամերին մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև +38:

ՀՀ ԱԻՆ-ը նաև զգուշացնում է՝ առաջիկա 5 օրերին հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: