«Կենտրոն կանաչապատումի» տնօրենի օգնականին դանակահարել են, վարորդին՝ դաժան ծեծի ենթարկել

Վեճը ծագել է Երևանի Ռուսթավելի փողոցում ու ավարտվել ծեծկռտուքով և դանակահարությամբ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի - Sputnik. «Կենտրոն կանաչապատում» ընկերության տնօրենի 35-ամյա օգնականին դանակահարել են, 37-ամյա վարորդին՝ ծեծի ենթարկել:

Զանգվածային ծեծկռտուք Հանրապետության հրապարակում. վիճաբանությանը մասնակցել է 30 մարդ

Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ երեկ՝ օգոստոսի 14-ին, թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել «Կենտրոն կանաչապատում» ընկերության 37-ամյա վարորդը, որի մոտ ախտորոշվել է գանգուղեղային վնասվածք։

Նրա հոսպիտալացվելուց րոպեներ անց շտապօգնության մեքենայով նույն  բուժհաստատություն է տեղափոխվել նաև «Կենտրոն կանաչապատում» ընկերության տնօրենի 35-ամյա օգնականը, որը դանակահարված վիճակում է եղել։

Շտապօգնության մեքենան նրանց հիվանդանոց է հասցրել Կոնդում գտնվող Ռուսթավելի փողոցից։

Ծեծկռտուք «Շառլոտ Կաբառե» ակումբում. տուժածները հոսպիտալացվել են

Ըստ Sputnik Արմենիային հասած լուրերի՝ այստեղ ծառահատում կատարելու հարցի շուրջ վեճ է սկսվել նրանց ու բնակիչներից մի քանիսի միջև։

Պարզաբանումները թեժացել ու հանգուցալուծվել են ընկերության աշխատակիցների դաժան ծեծով ու դանակահարությամբ։

Մեր տեղեկություններով՝ ոստիկանները պարզել են այդ անձանց ինքնությունն ու նրանց բերման ենթարկել։

Այլ մանրամասներ ճշտվում են։

Դանակահարություն Երևանում. տղամարդուն ծեծել են ու դանակով հարվածել նրա նստատեղին