ՍԱԹԻ ընկերության տնօրեն Մակար Առաքելյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսել է Վրաստանում մոտ 23 կիլոմետրանոց ճանապարհի նախագծի իրականացման մասին, և թե որքանով կարող է այդ նոր ծրագիրը թեթևացնել Լարսի անցակետի ծանրաբեռնվածությունը։
Ըստ Առաքելյանի՝ չպետք է մոռանալ, որ այդ ճանապարհից հետո Լարսի մաքսակետի թողտվությունը պետք է մեծացնել։ Հատկապես ամռան ամիսներին, երբ տուրիստական հոսքը դեպի Հայստան ու Վրաստան ավելանում է, այնտեղ մեծ կուտակումներ են լինում։
«Ճանապարհի թողտվությունը մոտ 170 մարդատարի և մոտ 30 բեռնատարի համար է նախատեսված»,–նշում է Առաքելյանը։
Վերին Լարս տանող ճանապարհի որոշ հատվածում կարգելվի կոնկրետ մեքենաների երթևեկությունը
Ըստ Առաքելյանի՝ ճանապարհի շինաշխատանքները կտևեն մոտ 3–4 տարի։
«Վրաստանի նախաձեռնած ծրագիրը մեծ կարևորություն ունի ՀՀ համար, սակայն այլընտրանքը միշտ էլ պետք է»,–համոզված է ՍԱԹԻ ընկերության տնօրենը։
Հիշեցնենք, որ Վրաստանի իշխանությունը մտադիր է կառուցել մոտ 23 կիլոմետրանոց ճանապարհ, վեց կամուրջ ու հինգ թունել, որոնց թվում է Խաչի լեռնանցքի տակով անցնող 9 կիլոմետրանոց թունելը։
Նախագիծը կարժենա 3․5 միլիարդ դոլար։ Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հայտարարել էր, որ նախագծի շինարարությունը կսկսվի 2019 թվականի վերջին։