28 տարեկան հարսը կյանքին վերջ տալու համար ասեղ է կուլ տվել

Ասեղ կուլ տված աղջկա և սկեսուրի հարաբերությունները լարված են եղել. տանը հաճախ են վեճեր առաջացել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի - Sputnik. Օրերս արտառոց դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում. մի աղջիկ ասեղ է կուլ տվել։

Երևանում տղամարդը փորձել է ինքնասպանություն գործել` բազմաթիվ հոգեմետ դեղահաբեր ընդունելով

Sputnik Արմենիայի տեղեկություններով` Արարատի մարզի գյուղերից մեկի 28-ամյա բնակչուհին տեղափոխվել է բուժհաստատություն, քանի որ ասեղ է կուլ տված եղել։ Նա այդ քայլին դիմել է կյանքին վերջ տալու մտադրությամբ։

Ըստ գյուղում շրջանառվող լուրերի' աղջկա և սկեսրոջ միջև հարաբերությունները լարված են ու հաճախ են ընտանեկան միջադեպեր լինում։ Հենց այս, թե այլ պատճառներով է աղջիկը դիմել այդ ծայրահեղ քայլին, կպարզեն իրավապահները։

Արարատի մարզում հղի կինն ինքնասպանության փորձ է արել