«Ուզում ենք իմանալ՝ դատավորները վնգստո՞ւմ են». Քոչարյանի աջակիցները ԲԴԽ-ի մոտ են

Բողոքի ակցիայի մասնակիցներին տեղեկացրին, որ ԲԴԽ–ում խորհրդակցություն է, բայց նրանք հայտարարեցին, որ չեն հեռանալու ու սպասելու են ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի հետ հանդիպմանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի — Sputnik. ՀՀ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները հանդիպում են պահանջում ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահ Ռուբեն Վարդազարյանի հետ։

«Մենք այստեղ ենք ու փորձում ենք հասկանալ, թե ինչով է պայմանավորված ԲԴԽ–ի այս արհամարհանքը թե՛ մեր, և թե՛ հասարակության նկատմամբ»,– ասաց ակցիայի մասնակիցներից մեկը` հիշեցնելով, որ Քոչարյանի աջակիցներն արդեն 3-րդ օրն է, ինչ հավաքվում են դատական խորհրդի շենքի դիմաց` պահանջելով իրենց հուզող հարցերի պատասխանները։

Լրագրողները հետաքրքրվեցին՝ ի՞նչ հարցեր ունեն նախկին նախագահի աջակիցները ԲԴԽ նախագահին, ինչին ի պատասխան ակցիայի կազմակերպիչներից մեկն ասաց. «Մենք ուզում ենք իմանալ` արդյո՞ք ՀՀ–ում դատավորները վնգստում են, արդյո՞ք ՀՀ–ում դատավորներին գլխից խփում են, արդյո՞ք Երևանի ընդհանուր իրավասության դատարանի ղեկավարն ունակ է դատավոր նշանակել Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ դատական գործով, թե՞ համակարգիչը փչացել է ու  հնարավոր չէ դատավոր նշանակել կալանքի և ընդհանրապես Քոչարյանի գործը լսելու համար»։

Խուդոյան․ «ՄԻԵԴ-ի գնահատականը հիմք կլինի Քոչարյանի գործն ավարտելու համար»

Բողոքի ակցիայի մասնակիցներին ԲԴԽ–ից հայտնեցին, որ շենքում խորհրդակցություն է ու հայտնի չէ, թե այն երբ կավարտվի։ Բայց ակցիայի մասնակիցները հայտարարեցին, որ չեն գնալու ու շարունակելու են սպասել հանդիպման ԲԴԽ նախագահի հետ։

Հնարավոր է` նաև ՄԱԿ դիմեն. Քոչարյանի պաշտպանները հայտնեցին հետագա քայլերի մասին

Հիշեցնենք, որ մայիսի 18-ին Երևանի ընդհանուր իրավասության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ, որոշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակել։

Ռոբերտ Քոչարյանի գործի մասին դիմումը ՄԻԵԴ–ը կքննարկի առաջնահերթության կարգով

Հունիսի 25–ին Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը որոշում կայացրեց կրկին կալանավորել Արցախի նախկին և ներկա նախագահների անձնական երաշխավորությամբ ազատ արձակված Ռոբերտ Քոչարյանին, իսկ նրա և մյուսների վերաբերյալ գործի վարույթը կասեցնելու առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի որոշումը բեկանել և գործն ուղարկել նոր քննության։

ՍԴ–ն, սակայն, իր հերթին որոշում էր կայացրել գործի քննությունը կասեցնել ու ուղարկել Մարդու իրավունքների եվրոպական դատարան և Վենետիկի հանձնաժողով` խորհրդատվական կարծիքներ ստանալու։