ՌԱԴԻՈ

Բերբերյան․ «Նախարարությունից մի դատարկագլուխ առաջարկ է արել` թե արոտավայրը փոխեք»

«Ագրարագյուղացիական միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Հրաչ Բերբերյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Գեղարքունիքի մարզի Հայրավանք գյուղում անասունների անկման դեպքին, որի պատճառը խշխշան պալար հիվանդություն է։
Sputnik
Բերբերյան․ «Նախարարությունից մի դատարկագլուխ առաջարկ է արել` թե արոտավայրը փոխեք»

Խշխշան պալար  հիվանդություն դեմ պետպատվերով պատվաստումներ չեն արվում, մինչդեռ ինֆեկցիան կարող է տարածվել։  Այդ մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Ագրարագյուղացիական միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Հրաչ Բերբերյանը։

Անասնագոմ ես ուզու՞մ, մեր ծրագրով կառուցիր. անասնապահական ծրագրի պատճառով վեճեր են ծագել

«Կառավարությունն այժմ միայն 4 հիվանդության վրա է գումար ծախսում և միայն այդ 4 հիվանդությունների դեպքում է պետպատվերով պատվաստում իրականացվում։ Խշխշան դաբաղը ցուցակից հանվել է, մինչդեռ այն ինֆեկցիոն հիվանդություն է և չի բացառվում, որ այլ մարզերում էլ տարածված լինի»,- ասաց նա։

 Բերբերյանի խոսքով` անասնապահներին նախարարությունից խորհուրդ են տվել  կենդանիների արոտավայրերը փոխել։

«Մեկ դատարկագլուխ առաջարկ է արել, որ էս արոտավայրից տեղափոխեք էն արոտավայրը․  տղա ջան, կյանքումդ երևի  կով չես տեսել և չգիտես, թե կովը քանի պտուկ ունի, եթե հիվանդ անասունի արոտավայրը փոխես, ի՞նչ տարբերություն»,- նշեց Բերբերյանը։

Հայաստանում վաճառվող բելառուսական մսի շուրջ աղմուկ է բարձրացել. անորա՞կ է, թե՞ վտանգավոր

Ըստ նրա` պետք է պատվաստել բոլոր կենդանիներին, թեև խշխշան դաբաղով հիվանդ անասունի միսը հնարավոր է օգտագործել, սակայն որակը լավն այն  չի լինի։

Բրուցելոզի պատճառով Եղեգիսում 200 կենդանի է սպանդի ենթարկվել. ինչից զգուշանան բնակիչները

Գյուղոլորտում ռեալ բարեփոխումների համար Բերբերյանն առաջարկում է ստեղծել կազմված գյուղատնտեսական խորհուրդ, որտեղ հավաքված բանիմաց մարդիկ անասնապահությամբ զբաղվողներին ճիշտ խորհուրդներ կտան։