Շոգ, բայց քամոտ օր. եղանակի տեսություն

Առաջիկա օրերին հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի - Sputnik. Այսօր ողջ հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ։

Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Ով ուզում էր Սևան գնալ՝ թող պատրաստվի. Գագիկ Սուրենյան

«Օգոստոսի 11-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ: Երեկոյան ժամերին Կոտայքի, Արագածոտնի նախալեռներում և Արմավիրում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ»,–գրված է հաղորդագրության մեջ։

Երևանում այսօր ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +35-ի, իսկ գիշերը կտատանվի 19-21 աստիճանի սահմաններում:

Չնայած շոգ եղանակին, երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում. Երևանում այսօր երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ մինչև 20-25 մ/վ արագությամբ։

ԱԻՆ-ը հայտնում է նաև, որ առաջիկա օրերին հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

Ամառ չտեսանք, մենակ երևանցիների բախտը բերեց. մարզերում դժգոհ են Սուրենյանի կանխատեսումից