ՌԱԴԻՈ

Սահակյան. «Ես մինչև հիմա հավատում եմ հեղափոխությանը, ուրախանում և ուշաթափվում եմ»

Ժամանակակից գրող, բանաստեղծ, թատերագիր, արձակագիր, կինոռեժիսոր, դերասան Վահրամ Սահակյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսել է Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության մասին։
Sputnik
Սահակյան. «Ես մինչև հիմա հավատում եմ հեղափոխությանը, ուրախանում և ուշաթափվում եմ»

Եթե ժողովուրդն է ընտրել իշխանությանը, դա նշանակում է,  որ իշխանությունը հենց ժողովուրդն է։ Քննադատել իշխանություններին, նույնիսկ բարի կերպով, նշանակում է քննադատել դարավոր լուսապայծառ ժողովրդին։ Այդ մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց գրող, բանաստեղծ, թատերագիր,արձակագիր, կինոռեժիսոր, դերասան Վահրամ Սահակյանը։

Վահրամ Սահակյան. «Ես ամբոխի գրողը չեմ»

«Ես մինչև հիմա հավատում եմ հեղափոխությանը, ուրախանում և ուշաթափվում եմ, քանի որ դա ժողովրդական հեղափոխություն էր»,-ասաց նա։ 

Վահրամ Սահակյանի խոսքով`իշխանությանը միշտ էլ ընտրել է ժողովուրդը, պարզապես այս անգամ ընտրությունները եղել են առանց ընտրակաշառքի։

«Այն մարդիկ, որոնք նախկին իշխանությանը ընտրել են կաշառքով, թող մտքներով  չանցկացնեն, որ կարող են լավ ապրել, քանի որ աշխարհում գոյություն ունի մեղսագործություն հասկացողությունը»,–ասաց Սահակյանը։

Ըստ Սահակյանի՝ նման քայլի գնացող մարդու սերունդները նույնիսկ չեն կարողանա լավ ապրել, քանի որ չեն  ունենան ո՛չ ներքին և արտաքին ազատություն, ո՛չ բարեկեցություն, ո՛չ էլ կկարողանան օգտվել քաղաքակրթության պտուղներից։