Ողբերգական ավտովթար Արագածոտնում. վարորդն ու քույրը մահացել են

Բժիշկները պայքարում են 22 տարեկան երիտասարդի կյանքը փրկելու համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի — Sputnik. Այսօր` օգոստոսի 10-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում, որի հետևանքով քույր ու եղբայր են մահացել։ Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։

Արտառոց դեպք Երևանում. շինարարներից մեկը մկրատի բազմաթիվ հարվածներ է հասցրել մյուսին

«Ժամը 08։00-ի սահմաններում Արագածավանի բնակիչ, 42-ամյա Վահագն Հակոբյանն Արագածավան-Գետափ ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին, և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով, հայտնվել դաշտում։ Վթարի հետևանքով վարորդը Թալինի բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել է»,–գրում է կայքը։

Արտառոց դեպք Լոռիում. տղամարդը կրակել է կատաղած շանը, բայց վնասել 9-ամյա աղջկան

Իսկ ուղևորները՝ Արագածավան գյուղի բնակիչներ, 50-ամյա Զարինե Հակոբյանն ու 22-ամյա Մելիք Գրիգորյանը, նախ տեղում են բժշկական օգնություն ստացել, ապա տեղափոխվել են Թալինի բժշկական կենտրոն։ Զարինե Հակոբյանը մահացել է հիվանդանոցում։

Դեպքի վայրում հավաքվածներն ասել են, որ Մելիք Գրիգորյանը վարորդի քրոջ տղան է, իսկ Զարինե Հակոբյանը՝ վարորդի քույրը։

Գորիս-Ստեփանակերտ ճանապարհին մեքենան ընկել է ձորը. վարորդն ու ուղևորը տեղում մահացել են