ՌԱԴԻՈ

Տիգրանյան․ «Թեպետ Վարդգեսը պանթեոնում չէ, բայց պե՛տք է լիներ»

Վարդգես Պետրոսյանի արխիվը քրքրել են, նույնիսկ տեսաերիզները, նրա ձայնը, շնչառությունը, երգերը տարել են, և պահպանվել է միայն թղթապանակը, որտեղ «Կրակե շապիկի» մասին՝ պարզ մարդկանց նամակներ են։
Sputnik

 

Տիգրանյան․ «Թեպետ Վարդգեսը պանթեոնում չէ, բայց պե՛տք է լիներ»

Հայ արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս, հասարակական գործիչ Վարդգես Պետրոսյանի կինը՝ Սոնա Տիգրանյանը, Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսել է ամուսնու ստեղծագործությունների, բնավորության գծերի ու նրա հիշատակը վառ պահելու՝ իր ծրագրերի մասին։

Հրանտ Մաթևոսյանի ազատության ու սիրո ճանապարհը. ի՞նչ վիճակում է գրողի հայրական տունը

Սոնա Տիգրանյանը պատմում է, որ ամուսնու մահից հետո, չուզենալով նրա մահվան օրը հիշել, գնում է եկեղեցի, տանում ծաղիկներ և օգոստոսի 9-ին նշում են ուրախ ծննդյան օր։

«Բոլոր ծննդյան օրերը գեղեցիկ են, հատկապես՝ Վարդգեսինը: Նա միշտ կյանքով լեցուն, բայց աչքերի մեջ տխրությամբ անձնավորություն էր»,-վերհիշում է Տիգրանյանը։

Գրողի կինն ասում է, որ եթե չլինեին այն շրջանի իշխանությունների հետ կապված տխուր իրադարձությունները, Վարդգես Պետրոսյանի աճյունն ամփոփված կլիներ պանթեոնում։

Կոստան Զարյանի ժառանգները Մատենադարանին են նվիրել գրողի ձեռագրերի արխիվը. լուսանկար

«Թեպետ Վարդգեսը պանթեոնում չէ, բայց պետք է լիներ»,- ասում է Սոնան՝ չցանկանալով մանրամասն անդրադառնալ այդ հարցին։

Վարդգես Պետրոսյանի արխիվը քրքրել են, նույնիսկ տեսաերիզները, նրա ձայնը, շնչառությունը, երգերը տարել են, և պահպանվել է միայն թղթապանակը, որտեղ «Կրակե շապիկի» մասին՝ պարզ մարդկանց նամակներ են։

«Ես այդ նամակները պետք է հրատարակեմ, հետո գիրքը, և թող մարդիկ նորից վերապրեն բոլորը»,-ասում է Սոնա Տիգրանյանը, հավելելով ամուսնու տողերը, որ մենք մեր հարևան պետությունների հետ պետք է բանակցենք, բայց դա չի նշանակում, որ բանակցությունների սեղանի շուրջ նստած միայն երկուսն են՝ հայը և թուրքը, կա երրորդը՝ պատմությունը, որը պետք չէ մոռանալ։

Ողջույն Սերո Խանզադյանից, կամ ինչը բարկացրեց հայտնի հայ գրողին