Թելը ոսկու գին չի ունենա, աշխատողներն էլ կարգին փող կստանան. Մարալիկում գործարան է բացվել

Премьер-министр Никол Пашинян на открытии хлопкопрядильного завода
Մարալիկի նորաբաց բամբակամանվածքային գործարանի հումքը կներկրվի Թուրքմենստանից,  Ուզբեկստանից, քանի որ Հայաստանում չկա բամբակի արտադրություն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի — Sputnik. Մարալիկում այսօր բամբակամանվածքային գործարան բացվեց, որը  297 000 դրամ միջին աշխատավարձով աշխատատեղեր կապահովի 150 մարդու համար։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց գործարանի համասեփականատեր Գևորգ Գասպարյանը։

Сотрудницы фабрики по переработке шерсти в селе Амасия, Ширак
Թակի և սանդերքի փոխարեն` բրդի ավտոմատացված վերամշակում. Ամասիայում բացվել է բրդի գործարան

«Գործարանը բացվել է նախկին բամբակամանվածքային գործարանի տարածքում, սակայն նախկին գործարանից ոչինչ չէր մնացել։  ԽՍՀՄ–ի տարիներին 1700 հոգի է աշխատել այս գործարանում, որից 60–ը հաշվապահ է եղել։ Ինչների՞ս է պետք 60 հաշվապահը: Եթե այդ աշխատատեղերը պահպանեինք, մեր թելը ոսկու գին կունենար»,–ասաց նա։

Գասպարյանի խոսքով` բամբակամանվածքային գործարանի հումքը ներկրվելու է Թուրքմենիայից, Ուզբեկստանից, քանի որ բամբակի արտադրություն Հայաստանում, ցավոք, չկա։ Ինչ վերաբերում է սպառողներին, ապա գործարանի հիմնական թիրախը «Տավուշի տեքստիլն» է լինելու, որը մինչ այս իր հումքը բերում էր դրսից։

Завод Наирит
Հայաստանի իշխանությունը չի ների «Նաիրիտի» պարտքերը. գործարանի փրկությունը չի քննարկվում

Գասպարյանը հայտնեց նաև, որ իրենց ապրանքը նաև արտահանվելու է, այսինքն` ոչ  թե թելն է արտահանվելու, այլ իրենց թելերով պատրաստված հայկական մանվածքը։

Մարալիկի բամբակամանվածքային ֆաբրիկայում «Արթիկի ՓՀԿ» ՍՊԸ-ի կողմից մինչ օրս իրականացվել է 4 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ներդրում։ Նախատեսվում է առաջիկա 1 տարում ավարտին հասցնել նաև ՀՀ կառավարության կողմից արտոնություն ստացած 13 մլն ԱՄՆ դոլար ներդրումային ծրագիրը։ Առաջին փուլով նախատեսվում է ունենալ մինչև 120 աշխատակից, ներկայում ընկերությունն ունի 41 վերապատրաստված աշխատակից, առկա են թափուր աշխատատեղեր։ Առաջին փուլով ամսական թողարկվելու է 380 տոննա թել, որը կիրառվում է տեքստիլ արտադրության մեջ։ Սպառման հիմնական շուկաներն են Հայաստանը և Ռուսաստանը։

Մարալիկցիները Նիկոլ Փաշինյանին դիմավորեցին «Արտակ, հեռացի՛ր» կոչով

Նշենք նաև, որ գործարանի բացմանը ներկա է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա Facebook-ի իր էջով ուղիղ եթերում ցույց է տվել նոր գործարանի սարքավորումները: