Ինչի՞ մասին է խոսել Նիկոլ Փաշինյանը Չոլպոն-Ատայում. տեսանյութ

ՀՀ վարչապետն անդրադարձել է Հայաստանի համար առաջնային ուղղությանը` նշելով, որ այն արտահանման լայն հնարավորություններ ունի Եվրասիական տնտեսական միության շուկաներում:
Sputnik

Աշխատանքային այցով Ղրղզստանում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստի աշխատանքներին։ Նիստն անցկացվում է Ղրղզստանի Իսիկ Կուլի շրջանի Չոլպոն-Ատա քաղաքում գտնվող Չ. Այթմատովի անվան «Ռուհ Օրդա» մշակութային կենտրոնում։

ԵԱՏՄ–ն և Սինգապուրը կարող են ԱԱԳ–ի մասին համաձայնագիր ստորագրել Երևանում. Փաշինյան

Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստից առաջ ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարներին ընդունել է Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը։

Չ. Այթմատովի անվան «Ռուհ Օրդա» մշակութային կենտրոնում ԵԱՏՄ անդամ երկրների կառավարությունների ղեկավարներին դիմավորել է Ղրղզստանի վարչապետ Մուհամմեդկալի Աբիլգազիևը։

ԵԱՏՄ անդամ երկրների վարչապետների արարողակարգային լուսանկարահանման արարողությունից հետո տեղի են ունեցել Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի նեղ և ընդլայնված կազմերով հանդիպումները։

Հայաստանի վարչապետը՝ որպես ԵԱՏՄ մարմիններում նախագահող երկրի ղեկավար, հանդես է եկել բացման ելույթով։

«Նեղ կազմով հանդիպմանը մենք արդեն կարծիքներ փոխանակեցինք և կողմնորոշվեցինք այսօրվա օրակարգին վերաբերող հայեցակարգային հարցերում: Այնուամենայնիվ, կցանկանայի ձեր ուշադրությունը հրավիրել մեր կողմից քննարկված և մեր երկրների համար կարևոր նշանակություն ունեցող հարցերի որոշ ասպեկտների վրա: Ալկոհոլի շուկայի կարգավորման հարցի առնչությամբ հարկ եմ համարում նշել, որ Միության երկրները ընդհանուր առմամբ կողմ են տնտեսության այս ոլորտում խոչընդոտների վերացմանը: Հայաստանի համար այն առաջնային ուղղություն է և արտահանման լայն հնարավորություններ ունի Եվրասիական տնտեսական միության շուկաներում»,– նշել է Փաշինյանը:

«Եվ դարից երկար ձգվում է օրը». Փաշինյանը Ղրղզստանում սելֆի է արել արձանի հետ. լուսանկար

Վարչապետի խոսքով` կարևորվել է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների բյուջեների միջև ներմուծման մաքսատուրքերի բաշխման վերաբերյալ վերջնական որոշման կայացումը: Արդեն երկար ժամանակ այս հարցը քննարկվում է մեր կազմակերպությունում, և անհրաժեշտ է այն հնարավորինս արագ լուծել:

Փաշինյանը նշել է նաև, որ առանձնակի կարևորություն ունի ԵԱՏՄ ընդհանուր ֆինանսական շուկայի ստեղծումը։

Հիշեցնենք` ՀՀ վարչապետը Ղրղզստան է մեկնել երեկ` օգոստոսի 8-ին։

Հայաստանը զբոսաշրջության երկիր է կամ ինչ է թաքնված Փաշինյանի հնչեցրած թվերի հետևում