ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի — Sputnik. ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Մելքի Մանուկյանի (Շշի Մելո) եղբայրը` Ռոբերտ Մանուկյանը երկու ամսով կալանավորվել է։ Այդ մասին տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց նրա փաստաբան Հովսեփ Սարգսյանը։
Մելիք Մանուկյանը Երևանից քիչ հեռու գտնվող շշերի արտադրության գործարանի սեփականատերն է. այստեղից էլ ստացել է «Շշի Մելո» մականունը։ Նա Գագիկ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր։
Ավելի վաղ Ռոբերտ Մանուկյանին մեղադրանք էր առաջադրվել ոստիկանության օրինական պահանջներին չենթարկվելու համար։ Նա հրաժարվել էր ներկայանալ ոստիկանական բաժանմունք և վիճել էր ոստիկանների հետ։
Մանուկյանի փաստաբանի խոսքով`քննիչները իր պաշտպաններին բերման ենթարկելու հրահանգ չեն տվել, ոստիկանները սեփական նախաձեռնությամբ են գործել։ Հետևաբար, նրանց պահանջներն անօրինական էին։ Թերևս դա է պատճառը, որ մեղադրանքը փոխվել է և այս վերաձևակերպվել քննությանը խոչընդոտելու հոդվածով։
Պաշտպանական կողմը բողոքարկել է ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի այդ որոշումը։
Հիշեցնենք` օգոստոսի 2–ին պայթյուն էր տեղի ունեցել Երևան-Սևան մայրուղու սկզբնամասում գտնվող շշերի գործարանի հատվածում։ Պայթյունի հետևանքով վնասվել էր ճանապարհածածկույթը և երկու մեքենա, որոնք պատկանում էին նախկին պատգամավոր Մ.Մանուկյանին («Շշի Մելոյին»)։ Այնուհետև պարզվեց, որ պայթյունն իրականացվել է դիտավորությամբ. պայթուցիկ սարքն հեռակառավարվել է մոտակայքում գտնվող, բայց չգործող հյուրանոցից։
Նոր բացահայտումներ «Շշի Մելոյի» մահափորձից. պայթուցիկը գործի են դրել ռեստորանի շենքից
Հիշեցնենք, որ դատարանը որոշել է Մանուկյանի քրեական գործի շրջանակում երկամսյա կալանք կիրառել Շիրակի մարզի բնակիչներ 56-ամյա Արթուր Մխիթարյանի, 53-ամյա Պետրոս Էլբակյանի և 45-ամյա Ջեմսիկ Մարտիրոսյանի նկատմամբ։ Նրանք կասկածվում են Մելիք Մանուկյանին պատկանող ապակյա տարաների գործարանի հարևանությամբ գտնվող կամրջի տակ նախապես տեղադրված պայթուցիկով պայթյուն իրականացնելու մեջ։ Մամուլում տարածված տեղեկությունների համաձայն` նշված անձինք նախկինում դատապարտված են եղել։
Մահացել է «Շշի Մելոյի» ռեստորանում տեղի ունեցած վիճաբանության վիրավորներից մեկը
Քննչական կոմիտեն էլ հայտնել էր, որ Մանուկյանի մահափորձի գործով երկու հոգու մեղադրանք է առաջադրվել։ Նրանցից մեկը Ռոբերտ Մանուկյանն է ՝ Մելիք Մանուկյանի 54-ամյա եղբայրը, որը ոստիկանության նախկին աշխատակից է։ Երկրորդ անձի անունը Քննչական Կոմիտեն չէր բացահայտել։