«Մի՞թե սա վագրիկ է». տուլունցի փոքրիկի նվերը Պուտինին. տեսանյութ

Փոքրիկը երկրի նախագահին պատմել է ջրի տակ անցած մանկապարտեզի մասին:
Sputnik

Համացանցում ակտիվորեն տարածում է ստանում տեսանյութն այն մասին, թե ինչպես է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել Իրկուտսկի մարզում ջրհեղեղից տուժած ընտանիքների անդամներին ու շփվել տուլունցի Մատվեյի հետ։

Երեխան երկրի նախագահի համար անակնկալ էր պատրաստել։

«Մի՞թե սա վագրիկ է»,-արձագանքել է Պուտինը՝ տեսնելով արձանիկը։

Փոքրիկը Պուտնին պատմել է ջրի տակ անցած մանկապարտեզի մասին։ Հարցին` արդյո՞ք նա պատրաստվում է մանկապարտեզ գնալ, երեխան պատասխանել է. «Այն խորտակվել է, բայց վերանորոգվում է»։

Իրկուտսկի ջրհեղեղի սարսափելի կադրերը. զոհերի թվում երեխա կա

Հիշեցնենք, որ Իրկուտսկի շրջանում սաստիկ անձրևների պատճառով հուլիսի վերջին ջրհեղեղ էր սկսվել։

Իրկուտսկի ջրհեղեղից տուժածների թիվն ավելանում է. լուսանկարներ` դեպքի վայրից

Մարզում, որտեղ բնակչության թիվը մոտավորապես 9 հազար է, շուրջ 4 հազար տուն ջրի տակ է անցել։

Ջրի տակ էր մնացել նաև Տուլուն քաղաքն ամբողջությամբ:

Ջրհեղեղի հետևանքով մահացել էր 3 մարդ, որոնցից մեկը՝ երեխա։

Տուլուն քաղաքից ավելի քան 1.5 հազար մարդու են տարհանել։

Բանակը կարող է միանալ Իրկուտսկի մարզում ջրհեղեղի դեմ պայքարին