Գագիկ Սուրենյանը բացել է փակագծերը. որն է լեռնային մարզերում աշնան վաղաժամ գալու պատճառը

Պետք չէր երգել՝ «Աշխարհը ցուրտ է ու խաբուսիկ»...
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի — Sputnik. Լեռնային մարզերում վաղաժամ աշուն է եկել։ Այս մասին Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։

Երևանի անտանելի շոգն ու Սուրենյանի գրառումը սուր մեկնաբանությունների թեմա են դարձել

«Այնքան երգեցիք «աշխարհը ցուրդ է ու խափուսիգ է», որ լեռնային մարզերում վաղաժամ աշուն եկավ»,–գրել է նա։

Սուրենյանի գրառման տակ օգտատերերը մեկնաբանություններ են թողել՝ նրան առաջարկելով այցելել լեռնային մարզեր` զովանալու։ Մեկ ուրիշն էլ ժողովրդական խոսքն է մեջբերել՝ «արտը` խախուտ, մահանան` կարկուտ»։

Գագիկ Սուրենյանն առաջարկում է հրաժարական տալ, որ եղանակը «դզվի»

Նշենք, որ օրերս սոցցանցերում բավականին տարածվել է «Աշխարհը սուտ է ու խաբուսիկ» երգը, որը, երգը կատարողին նմանակելով՝ օգտատերերը բազմաթիվ փոփոխությունների են ենթարկել՝ յուրաքանչյուրն այն յուրովի ներկայացնելով։