Երիտասարդ աղջիկը նետվել է Կիևյան կամրջից ու ողջ է մնացել

Բժիշկները պայքարում են երիտասարդ աղջկա կյանքի համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի – Sputnik. Քիչ առաջ Հրազդանի կիրճից «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն է տեղափոխվել 24-ամյա մի աղջիկ։ Պարզվել է, որ նա ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, քանի որ նետվել է Կիևյան կամրջից։

Ողբերգական վրաերթ Գեղարքունիքի մարզում. 3-ամյա աղջնակը տեղում մահացել է

Sputnik Արմենիայի տեղեկություններով` աղջիկը, բարեբախտաբար, ոչ թե ընկել է ասֆալտին, այլ ճանապարհի հարևանությամբ գտնվող զառիթափին։ Մարդիկ արագ օգնության են հասել ու ահազանգել 1-03։

Երևանում ոստիկանները կանխել են 26 տարեկան երիտասարդի ինքնասպանության փորձը

Ժամանած շտապօգնությունն էլ նրան հասցրել է հիվանդանոց։ Բժիշկները պայքարում են երիտասարդ աղջկա կյանքի համար․ նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։

Թե ինչպես են մարդիկ օգնել երիտասարդ աղջկան, կարող եք դիտել տեսանյութում։

Սարսափելի դեպք Հայաստանում. ավտոմեքենայի սրահում մոխրացած դի է հայտնաբերվել