Աշունը շտապում է. եղանակի տեսություն

Երևան քաղաքում առաջիկա օրերին սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ արագությամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի — Sputnik.  Հանրապետության տարածքում օգոստոսի 6-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը և զգուշացնում, որ առաջիկա 5 օրերին՝ հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

Հալվող քաղաքը. ինչպես են երևանցիները դիմակայում +39 աստիճան շոգին

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 6-ի ցերեկը կնվազի 3-4 աստիճանով։ Երեկոյան ժամերին Կոտայքում, Արագածոտնի նախալեռներում և Արմավիրում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ։

Երևան քաղաքում օգոստոսի 6-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ։

Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կկազմի +30 -ից +32, իսկ երեկոյան ժամերին` +22-ից +24։