Սպասվում է քամու ուժգնացում. եղանակի տեսություն

Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն առանձնապես չի փոխվի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի — Sputnik. Հանրապետության տարածքում օգոստոսի 5-6-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 7-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հալվող քաղաքը. ինչպես են երևանցիները դիմակայում +39 աստիճան շոգին

ՀՀ ԱԻՆ-ը նաև զգուշացնում է, որ առաջիկա 5 օրերին հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

Ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևան քաղաքում օգոստոսի 5-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ։

Մայրաքաղաքում ցերեկային ժամերին սպասվում է 34-36 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերի օդի ջերմաստիճանը կլինի + 25–ից  + 27։