Նոր և օգտակար ծանոթություններ հաստատելու շաբաթ է. աստղագուշական տեսություն

Կենդանակերպի բոլոր նշանանների համար աստղերը բարենպաստ շաբաթ են խոստանում։ Sputnik Արմենիան ներկայացնում է ընթացիկ շաբաթվա աստղագուշակը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի- Sputnik. Կենդանակերպի 12  նշանների մ ի մասն այս շաբաթ անձնական ու գործնական հաջողություններ կունենա։ Sputnik Արմենիան ներկայացնում է ընթացիկ շաբաթվա աստղագուշակը։

Ինչպիսի՞ն կլինի 2019թ-ը. Վանգան նախազգուշացրել է ծանր ժամանակների մասին

Խոյ

Հանգամանքները չափազանց բարեհաջող են ակտիվ գործողությունների և կարիերայում  նոր բարձրունքներ նվաճելու համար: Իրատեսական նպատակներ դրեք Ձեր առջև հիասթափությունից խուսափելու համար:  Անձնականում  կայունությունը կախված կլինի մարդկանց հետ ունեցած Ձեր հարաբերություններից: Իրավիճակն ընդունեք այնպիսին, ինչպիսին կա, և անհնարինը մի պահանջեք:

Ցուլ

Աշխատեք այն խնդիրներով, որոնց լուծումը Ձեր հնարավորությունների սահմաներում  է ,  և ողջ պատասխանատվությունը մի վերցրեք Ձեզ վրա: Հավանական է` աշխատավայրում Ձեր առջև նոր պահանջներ դնեն, վերահսկողությունը մեծանա: Շաբաթվա կեսին ցանկալի չէ հապճեպ որոշումներ կայացնել, հատկապես աշխատանքը փոխել: Նոր շփումներ և օգտակար ծանոթություններ հաստատելու շաբաթ է:

Երկվորյակ

Շաբաթը ձեր առջև նոր ու տարբեր հնարավորություններ կբացի: Կզբաղվեք այն գործով, որով ուզում եք զբաղվել և կշփվեք հաճելի մարդկանց հետ: Աշխատանքային պարտականություները կխլեն Ձեր ժամանակի մեծ մասը, բայց դրանք չափազանց հետաքրքիր, հաջող ու եկամտաբեր կլինեն: Անձնական կյանքում նույնպես խոստումնալից շրջան է սպասվում:

Գուշակություն` սուրճի մրուրով. Երևանի սուրճի և թեյի փառատոնը հմայել է ռուսաստանցիներին

Խեցգետին

Զսպվածությունն ու գործնական մոտեցումը Ձեզ կտանեն հաջողության ճանապարհով: Այս շաբաթ կծանոթանաք մի մարդու հետ, որը կարևոր դեր կխաղա ձեր կարիերայում: Մի անհանգստացեք և մի դժգոհեք մանր տհաճություներից: Ամեն ինչ հասցնելու Ձեր ձգտումը գովելի է, սակայն մի մոռացեք, որ խնդրի լուծման ամենահեշտ ու արագ միջոցը միշտ չէ, որ լավագույնն է:

Առյուծ

Ձեր ինքնաքննադատությունը և պահանջկոտությունը սեփական անձի և ուրիշների հանդեպ թույլ կտա գործնական կյանքում հրաշքներ գործել, բայց կարող է նաև փչացնել փոխհարաբերություները շրջապատի հետ: Շաբաթվա առաջին կեսին պետք չէ մարդկանց շոկի ենթարկել: Ուրբաթ հնարավորություն կունենաք օգտագործել  ընձեռված լավ առիթը` անձնական կյանքը հարթելու համար:

Կույս

Ձեզ միգուցե թվա, որ մոլորվել եք ստեղծված իրավիճակում: Փորձեք հանգստանալ, հավաքել մտքերը և որոշել, թե ինչ եք անելու հետագայում: Հնարավոր են հետաքրքիր ուղևորություններ, կամ դրական փոփոխություներ կարիերայում: Մի մերժեք կողմնակի օգնությունը, Ձեր ուժերն ու հնարավորություներն անսահման չեն: Վեճերի և խանդի առիթ մի տվեք, հիշեք, որ Ձեր աշխարհը հիմնականում դուք եք կառուցում:

Կշեռք

Այս շաբաթ շատ խնդիրներ հեշտությամբ կհարթվեն, շրջապատի հետ լիակատար փոխըմբռնման կհասնեք: Մասնագիտական գործերն առաջ կշարժվեն գործընկերների օգնությմաբ: Ավելի ուշադիր և զգոն եղեք, քանի որ Ձեր անկեղծությունն ու միամտությունը կարող են հենց Ձեզ վնասել:

«Շան բախտ» կամ ինչպես ստարտափը մեկ միլիոն դոլար հավաքեց հայերի շնորհիվ

Կարիճ

Այս շաբաթ ստեղծված իրավիճակը կնպաստի թյուրիմացություների հարթման և Ձեր հեղինակության ամրապնդմանը: Դուք կկարողանաք հաջողությամբ ավարտել կարևոր գործերը և լավ եկամուտ ստանալ: Չորեքշաբթի բարենպաստ օր է Ձեր նոր մտահղացումները կյանքի կոչելու համար: Հանգստյան օրերին սպասվում են հանդիպումներ ընկերների հետ և հագեցած երեկոներ:

Աղեղնավոր

Այս շաբաթ դրական փոփոխություններն անխուսափելի են ինչպես աշխատանքում, այնպես էլ առօրյա կյանքում,  և նոր ոգևորություն կպարգևեն Ձեզ: Ավելի բարեհամբյուր եղեք շրջապատի հանդեպ, քանի որ Ձեր հակաճառելու  սովորության պատճառով ոչ այնքան հաճելի մարդու համբավ կարող եք ձեռք բերել: Ջանք մի խնայեք ընտանեկան կյանքը հարթելու համար:

Այծեղջուր

Այս շաբաթ գործնական հանդիպումները կառուցողական կլինեն և նոր հեռանկարներ  կբացեն Ձեր առջև: Միայն թե ոսկե սարեր մի խոստացեք. արդյունքում շատ բան կախված կլինի Ձեր աշխատասիրությունից և իրավիճակը վերլուծելու կարողությունից: Մի պատմեք ձեր ծրագրերի մասին։ Զգուշացեք մրցակիցներից` հատկապես անձնական կյանքում:

Հայերի արտագաղթը և հնդիկների ներգաղթը. 2019թ-ի կանխատեսումներ

Ջրհոս

Երկուշաբթի ոչ պաշտոնական միջավայրում բավական կարևոր գործնական հարցեր կլուծվեն: Ձեր առջև նոր հնարավորություններ կբացվեն: Չորեքշաբթի պետք չէ շատ խոսել և կասկածելի գործարքների մասնակցել։ Կիրակի պետք չէ քննադատել մտերիմներին, եթե չեք ուզում բացասական էմոցիաներ ստանալ:

Ձկներ

Հանուն Ձեր նպատակի այս շաբաթ պետք է զոհաբերեք Ձեր ազատ ժամանակն ու նախապես կազմած ծրագրերը: Բայց Ձեզ պետք է ոգևորի այն միտքը, որ այն, ինչ անում եք,  մեծ հաջողություն և եկամուտ է խոստանում: Հինգշաբթի Ձեզ վրա վերցրեք կազմակերպչի գործը և կփայլեք Ձեր տաղանդով: Ուրբաթ ավելի ազնիվ և անկեղծ եղեք. միայն այդ կերպ կկարողանաք խուսափել  խնդիրներից: