Համով Հայաստան․ հայկական սթեյքն` ընդդեմ ամերիկյանի. ԱՄՆ-ից եկած հյուրերը հիացած են

«Թիբոն» սթեյքը հայկական ուտեստ է, որը մեծ տարածում ունի մեր երկրում։ Հայ խոհարարները սովորել են այն չափազանց լավ պատրաստել։
Sputnik

Երևանյան հաստատություններից մեկի շեֆ-խոհարարը «Թիբոն» սթեյքի պատրաստման համար ամերիկացիների կողմից բարձր գնահատանքի է արժանացել ։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց սու-շեֆ Վահե Մարկոսյանը։

«Համով Հայաստան»․ ամառային ճաշատեսակ` «արնաթաթախ ձեռքի» վրա

Նա 23 տարեկան է և արդեն յոթ տարի խոհարար է աշխատում։ Պատրաստել մանկուց է սիրել, իսկ այսօր այն իր աշխատանքի բաղկացուցիչ մասն է կազմում։

 «Սթեյքը մեզ մոտ մեծ պահանջարկ ունի։ Ի դեպ, մի անգամ ԱՄՆ-ից հյուրեր ունեինք, նրանք բավականին բարձր գնահատեցին մեր վարպետությունը», - ասաց Մարկոսյանը։

Նրա խոսքով՝ ամերիկացիները չափազանց զարմացած էին․ նրանք չէին սպասում, որ Հայաստանում այդքան բարձրորակ սթեյք կարող են գտնել։

Իսկ թե ինչպես այն պատրաստել` ներկայացնում ենք ստորև.

 «Թիբոն» սթեյքի համար պետք է օգտագործել փափուկ միս, իսկ համեմունքներից` միայն աղ ու պղպեղ։

Սկզբում մշակում ենք միսն ու համեմում աղով ու պղպեղով։ Սու-շեֆը խորհուրդ է տալիս ծովի աղ օգտագործել։ Նրա կարծիքով՝ այն սթեյքն ավելի համեղ է դարձնում։ Միսը տեղադրում ենք սթեքյի համար նախատեսված հատուկ վառարանում։

Այս բաղադրատոմսերը պետք է իմանա յուրաքանչյուրը. թոփ 5 ամառային հայկական ճաշատեսակներ

Խոհարարը կարծում է, որ տան պայմաններում դժվար է նման համ ստանալ ու լավագույն արդյունք ստանալու համար խորհուրդ է տալիս սթեյքի պատրաստել դրա համար նախատեսված մասնագիտացված հաստատություններում։

Ուտեստն անպայման մատուցվում է հետաքրքիր սոուսով, ուրցով ու լոլիկով։ Բարի ախորժակ։