Ֆուտբոլային 28-րդ մրցաշրջանը մեկնարկեց Գյումրիում. տանտերերն արժանի հաղթանակ տոնեցին

Առաջնության առաջին գոլը գրանցեց «Շիրակի» հարձակվող Արտեմ Գևորգյանը, ով «Շիրակ»-«Ուրարտու» խաղում բացեց հաշիվը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի - Sputnik. Ֆուտբոլի Հայաստանի 2019/20 թվականների առաջնությունը մեկնարկեց Գյումրիում, որտեղ տեղի «Շիրակը» 3:1 հաշվով հաղթանակի հասավ «Ուրարտուի» նկատմամբ:

Ֆուտբոլ` առանց մրցակիցների. ինչո՞ւ Անդրեասյանին թույլ չտվեցին խաղալ Չիլիում

«Բանանցը» մրցաշրջանին սկսել էր նախապատրաստվել ավելի շուտ, քանի որ թիմը հանդես եկավ Եվրոպայի լիգայի խաղարկության որակավորման առաջին փուլում: Բայց խաղային պրակտիկայի առավելությունն իր դերակատարումը չունեցավ այս խաղում: Չի կարելի ասել, որ «Շիրակը» բացահայտ առավելություն ուներ մրցակցի նկատմամբ: Բայց այն, որ Գյումրիի թիմն ավելի վտանգավոր էր գործում՝ փաստ է:

Հանդիպման առաջին կեսին, Արտեմ Գևորգյանի՝ հաշիվը բացելուց հետո, ընդգծվեց մեկնարկային խաղում անպայման հաղթանակի հասնելու՝ դաշտի տերերի ցանկությունը: Իսկ մինչև ընդմիջում  Մարի Կոնեն կրկնապատկեց «Շիրակի» առավելությունը:

Հայ ֆուտբոլիստներն աշխարհի առաջնության եզրափակիչ փուլերում. ովքե՞ր են նրանք

Կոտդիվուարցին երկրորդ կեսում իր դեբյուտը «Շիրակի» կազմում և Հայաստանի բարձրագույն խմբում նշանավորեց խփած երկրորդ գնդակով և հաղթանակի լուրջ հայտ ներկայացրեց դաշտի տերերին: Անվանափոխված «Բանանցն» արդեն «Ուրարտու» անվան տակ կարողացավ խուսափել խոշոր հաշվով պարտությունից: Խաղի ավարտից 20 րոպե առաջ Եվգենի Կոբզարը կրճատեց հաշվի տարբերությունը: Իսկ երբ խաղավարտից մի քանի րոպե առաջ «Ուրարտուի» կազմում կարմիր քարտ ստացավ ու հեռացվեց Արտակ Դաշյանը, պարզ դարձավ, որ «Շիրակը» առաջնության առաջին խաղում տոնելու է առաջին հաղթանակը:

Նոր ակումբներ, նոր անուններ. ովքե՞ր են հայկական ֆուտբոլի հովանավորները