Ողբերգական ավտովթար` Սպիտակի ոլորաններում. գյուղմթերքով բարձված մեքենայի վարորդը մահացել է

Ավտովթարի հետևանքով մահացած վարորդի մեքենայի մեջ հայտնաբերվել են սրտի համար նախատեսված դեղեր։ Կան կասկածներ, որ վարորդը սրտի կաթված է ստացել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի - Sputnik. Այսօր առավոտյան ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com–ից։

«Ժամը 07։40-ի սահմաններում Արմավիրի մարզի Ալաշկերտ գյուղի բնակիչ 64-ամյա Խոսրով Առաքելյանը իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Սպիտակի ոլորաններում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել պարսպին։

Վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է»,–հայտնում է կայքը։

Ողբերգական ավտովթար` Սպիտակի ոլորաններում. գյուղմթերքով բարձված մեքենայի վարորդը մահացել է

Ավտոմեքենան, ի դեպ, բարձված է եղել գյուղմթերքով, իսկ ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել են դեղեր, որոնք հիմնականում օգտագործվում են սրտի հետ կապված խնդիրների դեպքում։

Ողբերգական ավտովթար` Սպիտակի ոլորաններում. գյուղմթերքով բարձված մեքենայի վարորդը մահացել է

Կան կասկածներ, որ վարորդը ավտոմեքնան վարելիս սրտի կաթված է ստացել։

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Ողբերգական ավտովթար` Սպիտակի ոլորաններում. գյուղմթերքով բարձված մեքենայի վարորդը մահացել է

Մահացել է 3 երիտասարդ, կան վիրավորներ. սարսափելի ավտովթար Երևան-Սևան ճանապարհին

Ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում. վարորդը հիվանդանոցում մահացել է