Ֆրանսիական կինոյի աստղ Բիբի Նասերին կնկարահանվի Արցախի մասին պատմող ֆիլմում

«Տասներեքերորդ թաղամաս» ֆիլմի գլխավոր դերակատարը համաձայնել է նկարահանվել ռուսաստանաբնակ հայ ռեժիսոր Ռոբերտ Դեֆի ֆիլմում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի — Sputnik. Ֆրանսիացի դերասան Բիբի Նասերին կնկարահանվի ռեժիսոր Ռոբերտ Դեֆի «Վալտեր» ռուսական ֆիլմում։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է ֆիլմի պրոդյուսեր Եկատերինա Միխայլովան։

«Թաքցրած խաչ». թուրք ռեժիսորների վավերագրական ֆիլմը կցուցադրվի Ստամբուլում

Ֆիլմի իրադարձություները տեղի են ունենում Արցախում։ Գլխավոր հերոսը «խոպան» է  գնացել Մոսկվա, բայց ստիպված է վերադառնալ հայրենիք, քանի որ այնտեղ պատերազմ է։

«Հայտնի ֆրանսիացի դերասան Բիբի Նասերին հաստատել է, որ մասնակցելու է ֆիլմի նկարահանմանը։ Դա հնարավորություն է տալիս ֆիլմին միջազգային մակարդակ դուրս գալ», – ասել է Միխայլովան։

Եկատերինա Միխայլովան «Վեգ–ֆիլմ» ընկերության գլխավոր տնօրենն է։  Մասնագիտացված ընկերությունն զբաղվում է կինոֆիլմերի, տեսաֆիլմերի ու հեռուստատեսային ծրագրերի նկարահանմամբ։

«Ոչնչացնելու մտադրություն». ցեղասպանության մասին ֆիլմն առաջադրվել է «Էմմի» մրցանակի

Նկարիչ ու ռեժիսոր Ռոբերտ Դեֆը ծնունդով Ստեփանակերտից է։ Նա նկարահանել է մի շարք կարճամետրաժ ֆիլմեր, որոնք ներկայացվել են տարբեր փատառոներում։

Բիբի Նասերին ֆրանսիացի դերասան Սամի Նասերիի («Տաքսի» ֆիլմի գլխավոր դերակատար) կրտսեր եղբայրն է։ Նա «Տասներեքերորդ թաղամաս» ֆիլմի գլխավոր դերակատարներից է։