Օդի ջերմաստիճանը նորից կբարձրանա. եղանակի տեսություն

Առաջիկա օրերին հանրապետության հովտային և նախալեռնային  շրջաններում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի — Sputnik. Հանրապետության տարածքում այսօր` հուլիսի 31-ին և օգոստոսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 2-4-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Այդ մասին հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Օդի ջերմաստիճանը հուլիսի 31-ին կբարձրանա 4-5 աստիճանով, օգոստոսի 2-3-ը նույնքանով կնվազի։ Միաժամանակ առաջիկա օրերին հանրապետության հովտային և նախալեռնային  շրջաններում կպահպանվի բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը։

Քամու ուժգնությունը կդիտվի հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ այն կարող է հասնել մինչև 15-20 մ/վ-ի:

Առաջիկա օրերին Հայաստանում դարձյալ +40 աստիճան կգրանցվի. մանրամասները` Սուրենյանից

Հուլիսի 31-ին, օգոստոսի 1-4-ը Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ.երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ։

Երևանում այսօր ցերեկային ժամերին օդի առավելագույն ջերմաստիճանը կհասնի +39, երեկոյան ժամերին`+36, գիշերը` +29 աստիճան տաքության։