Ողբերգական դեպք Երևանում. Շենգավիթում 38-ամյա տղամարդը նետվել է պատշգամբից

Երևանում ինքնասպանության հերթական դեպքն է գրանցվել։ Փողոցի բնակիչները ձայն են լսել ու վազել են դուրս։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի — Sputnik. Երևանի Շենգավիթ համայնքի Վերին Շենգավիթ 2-րդ փողոցում ողբերգական դեպք է տեղի ունեցել։

Սարսափելի դեպք Տավուշում. 5 և 3 տարեկան երեխաները խեղդվել են լողավազանում

Հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը, ժամը 01։00-ի սահմանում փողոցի բնակիչները տարօրինակ ձայն են լսել ու, դուրս վազելով, տեսել են բակում ընկած տղամարդու։

Ինչպես Sputnik Արմենիային հայտնեց ականատեսներից մեկը, հավաքվածներից ոմանք ասել են, որ տղամարդն իրենց շենքի բնակիչ է։

Ահազանգով դեպքի վայր հասած ոստիկանները տարածքը զննելուց հետո արձանագրել են մահվան փաստն ու մահացածի դին ծածկել` մինչև շտապօգնության բրիգադի տեղ հասնելը։

Ոստիկանությունից հաստատեցին Sputnik Արմենիայի տեղեկությունները։ Հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից մեր հարցին ի պատասխան հայտնեցին, որ հուլիսի 30-ին ժամը 00։45-ին ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ Վերին Շենգավիթի շենքերից մեկի բակում տղամարդու դիակ կա։

Նշված վայր մեկնած օպերատիվ խումբը, պարզել է, որ նույն օրը ժամ 00։45–ին շենքի 10-րդ հարկի շքամուտքի պատշգամբից նետվելու միջոցով ինքնասպանություն է գործել 1981 թվականին ծնված մի տղամարդ։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է քննություն։

Դժբախտ պատահար Էրեբունի վարչական շրջանում. Աղի լճում տղամարդ է խեղդվել

Sputnik Արմենիայի տեղեկություններով' ինքնասպանություն գործած տղամարդը վերջերս էր վերադարձել Ֆրանսիայից, որտեղ ապրում էր կնոջ և չորս անչափահաս աղջիկների հետ։ Ընտանիքը մնացել է Ֆրանսիայում։