Սարսափելի դեպք Տավուշում. 5 և 3 տարեկան երեխաները խեղդվել են լողավազանում

Ծնողները փնտրել են զավակներին և հայտնաբերել հանգստյան գոտու լողավազանում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի – Sputnik. Երևան քաղաքի Ջրվեժ թաղամասի բնակիչներ 5 տարեկան Անդրանիկն ու 3 տարեկան Արամը խեղդվել են Տավուշի մարզի Գանձաքար գյուղում։ Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։

Դժբախտ պատահար Էրեբունի վարչական շրջանում. Աղի լճում տղամարդ է խեղդվել

Դեպքը տեղի է ունեցել երեկ` հուլիսի 29-ին։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ երեխաները հարազատ եղբայրներ են։

Կայքի տեղեկություններով՝  նրանք մեկ օր առաջ էին ընտանիքով մեկնել Տավուշի մարզ, որտեղ «Մենուա» հանգստյան գոտում մասնակցել են Վարդավառի տոնակատարությանը, և երեկ պետք է վերադառնային Երևան։ Երեխաներին փնտրել են և որոշ ժամանակ անց հայտնաբերել լողավազանում։ Նրանք խեղդված են եղել։

Խմբակային ծեծկռտուք Կոտայքում. գլխի վնասվածք է ստացել նաև 8 տարեկան երեխան

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։

Վարդավառը տխուր ավարտ է ունեցել աղջկա համար. նրա դեմքին ինչ–որ հեղուկ են լցրել