Քաղաքացին ինքնավնասում է արել Բագրատաշենի մաքսակետում

Հայաստան բերված միրգը մաքսազերծելու պահանջից հետո քաղաքացին վնասել է իրեն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի — Sputnik. Հայ–վրացական սահմանին գտնվող Բագրատաշենի մաքսակետում հուլիսի 29-ին տարօրինակ միջադեպ է տեղի ունեցել։ Ինչպես հայտնում են Պետեկամուտների կոմիտեի տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի բաժնից, ՀՀ քաղաքացին ինքնավնասում է կատարել հենց մաքսակետում։

Ողբերգական դեպք Երևանում. Շենգավիթում 38-ամյա տղամարդը նետվել է պատշգամբից

«ՀՀ պետական եկամուտների կոմիտեն անհրաժեշտ է համարում տեղեկացնել, որ ի պատասխան Բագրատաշենի մաքսակետի աշխատակիցների` ՀՀ ներմուծած մոտ 1 տոննա միրգը մաքսազերծելու օրինական պահանջի, քաղաքացին փորձել է ինքնավնասման միջոցով խուսափել բեռի որոշ մասը ձևակերպելուց»,– նշված է ՊԵԿ–ի տարածած հաղորդագրության մեջ։

Երևանում բանկոմատը պայթեցրել և խոշոր գումար են գողացել

Դեպքից հետո մաքսայինի աշխատակիցները քաղաքացուն տեղափոխել են Նոյեմբերյանի հիվանդանոց, որտեղ անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո նա վերադարձել է մաքսակետ, ավարտել մաքսային ձևակերպման աշխատանքները, ստացել իր բեռն ու հեռացել:

Սարսափելի դեպք Տավուշում. 5 և 3 տարեկան երեխաները խեղդվել են լողավազանում