ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի — Sputnik. ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբորը՝ Ջոնիկ Աբրահամյանին պատկանող ընկերությունը դիմել է դատարան: Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
«Հայաստանում ձկնաբուծությամբ զբաղվող խոշորագույն ընկերություններից մեկը՝ «Մխչյան ֆիշ» ՍՊԸ-ն, հուլիսի 25-ին հայց է ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ ՊԵԿ-ի, և պահանջում է, որ դատարանը ստիպի ՊԵԿ-ի մայիսի 23-ի որոշումը անվավեր ճանաչել»,– հայտնում է թերթը:
Ինչու է ուշանում Ամուլսարի փորձաքննության պատասխանը. նախարարն առաջարկում է դիմել ՔԿ
Պարբերականը պարզել է նաև, որ հարկային մարմինը ձկնաբուծարանում ստուգումներ է իրականացրել, որոնց արդյունքում տուգանքի որոշում է կայացրել։ Սակայն ընկերության սեփականատերն այդ որոշման հետ համաձայն չէ և այն վիճարկում է դատարանում: