Նա ինձ է պատկանում, ես էլ իրեն․սկանդալային Լիլի Մորտոն ընտրյալի հետ լուսանկար է հրապարակել

Էրոտիկ լուսանկարներով հայտնի մոդելն այլևս չի թաքցնում իր տղամարդուն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի— Sputnik. Հայկական «Բարբի», մոդել, էրոտիկ լուսանկարներով հայտնի Լիլի Մորտոն Instagram-ի իր էջում ընտրյալի հետ լուսանկար է հրապարակել այն անվանելով «Տարվա լուսանկար»։

«Նա ինձ է պատկանում, ես էլ իրեն։ Մեր բաժանությունը, կռիվները, սառնությունը միայն նախշեր են հավերժ սիրո ֆոնին»,-լուսանկարին կից գրել է Լիլին։ Նրանց նոր լուսանկարը Թբիլիսիից է:

Հայկական «Բարբի» Լիլի Մորտոն ներկայացել է նոր կերպարով. լուսանկար

Մոդելի էջի հետևորդները երջանկություն են մաղթել զույգին և հույս հայտնել, որ դեռ կտեսնեն նրանց երեխային։

Նշենք, որ Լիլի Մորտոն վերջերս հայտնեց, որ սիրելի ունի՝ հրապարակելով նրա հետ առաջին լուսանկարը:

Ավելի վաղ զույգն ԱՄՆ-ում էր, որտեղ վայելում էին  իրենց ամառային հանգիստը:

Այժմ  Լիլին հեռուստատեսային նախագծերում չի նկարահանվում: Հիշեցնենք, որ վերջերս նա դուրս եկավ Women’s сlub-ից։

«Women’s Club»-ում ներկայանալը Լիլիի հեռուստատեսային առաջին փորձն էր։ Նրա բեմական կերպարներն ու ելույթները մշտապես հայտնվում էին բուռն քննարկումների և քննադատությունների կիզակետում։