Առևանգե՞լ են, թե՞ փախել է սիրած տղայի հետ. ոստիկանությունը որոնում է 17-ամյա աղջկան

Ըստ թաղամասում շրջանառվող լուրերի՝ աղջիկը լույսը դեռ չբացված, փախել է իր սիրած տղայի հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 hուլիսi — Sputnik. Երեկ` հուլիսի 29-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևան քաղաքի Սարի թաղում։ Վաղ առավոտյան տարեց ամուսնները նկատել են, որ իրենց 17-ամյա թոռնուհին բացակայում է տանից։

Աջափնյակում 14–ամյա աղջիկ է կորել. լուսանկար

Sputnik Արմենիայի տեղեկություններով` թոշակառու ամուսինները փորձել են ինքնուրույն գտնել թոռնուհուն, բայց չի հաջողվել։ Նրանք դիմել են իրավապահների օգնությանը։

Ըստ թաղամասում շրջանառվող լուրերի՝ աղջիկը լույսը դեռ չբացված փախել է իր սիրած տղայի հետ։ Կարծիքներ կան, որ աղջիկն իր կամքով է տնից դուրս եկել, որից հետո նրան առևանգել են։

ՌԴ-ում ջրհեղեղի հետևանքով ՀՀ քաղաքացիներ են անհետ կորել

Իրավապահները ձեռնարկում են միջոցառումներ աղջկա գտնվելու վայրը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ։

Նշենք, որ աղջիկը օրերս էր վերադարձել Ռուսաստանից և բնակվում էր տատիկ-պապիկի տանը։