Հրաձգություն ուտելիքի փառատոնի ժամանակ. 3 մարդ մահացել է, 15–ը` տուժել

Հրաձգությունը տեղի է ունեցել երեկոյան` տոնակատարության ամենաթեժ պահին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի - Sputnik. Կալիֆոռնիայի արևմուտքում գտնվող Գիլրոյ քաղաքում տեղի ունեցած հրաձգության հետևանքով երեք մարդ մահացել է, 15–ը`տուժել։

Մյունխենում հրաձգության հետևանքով մարդիկ են մահացել
 Ոստիկանությունը հաստատել է լուրը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Առնվազն 15–ը տուժել է, չորսը՝ ներառյալ կասկածյալը, մահացել»,-հայտնել է քաղաքի ոտիկանապետ Սքոթ Սմիթին՝ ABC7 ալիքով հեռարձակված մամուլի ասուլիսի ժամանակ։

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնում էին երեք զոհի, 12 տուժածի մասին։

Հրաձգությունը տեղի է ունեցել երկրում ամենախոշոր ուտելիքի փառատոներից մեկի ժամանակ։

Հրաձգություն Կալիֆոռնիայի բոուլինգ ակումբում․ կան մահացածներ․ տեսանյութ դեպքի վայրից

Հրաձգություն ԱՄՆ–ում. զբոսաշրջային քաղաքում ավելի քան մեկ տասնյակ մարդիկ են մահացել