ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի — Sputnik. Վարդավառի օրը Երևան-Սևան մայրուղում ուժեղացված ծառայության ընթացքում որևէ լուրջ միջադեպ կամ պատահար տեղի չի ունեցել։ Այդ մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։
«Ճանապարհային ոստիկանները կազմել են վարչական իրավախախտման վերաբերյալ 1091 արձանագրություն, հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 84 մեքենա, որոնցից 60-ի վարորդները ոչ սթափ վիճակում են եղել»,- հայտնում են ոստիկանությունից։
Ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ օրվա առաջին կեսին Երևան-Սևան-Դիլիջան ճանապարհով մեկ րոպեում միջինը անցնում էր 48 մեքենա: Այդ օրն, ըստ նախնական հաշվարկների, նշված ճանապարհով երթևեկել է շուրջ 20 հազար տրանսպորտային միջոց։
Երևանում շուտով կազմավորվելու է շուրջօրյա շարժական պարեկային ծառայություն. Օսիպյան
Շուրջօրյա ուժեղացված ծառայությունն իրականացնելու համար ներգրավվել են ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության, տարածքային բաժինների, ճանապարհային ոստիկանության, ոստիկանության զորքերի, պարեկապահակետային ծառայության գնդի ծառայողները. ուղղաթիռից երթևեկությանն հետևել է նաև ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանը։
Վայ–վարորդները կզրկվեն վարորդական իրավունքից. Հայաստանում մտադիր են խիստ օրենք ընդունել
Sputnik Արմենիայի տեղեկություններով`երեկ երեկոյան Երևան-Սևան ճանապարհը կարծես Երևանի ամենաբանուկ փողոցներից լիներ. մայրուղում երթևեկությունը աննախադեպ գերծանրաբեռնված է եղել։