Ոչ ոք ջրից չոր դուրս չեկավ. Գյումրիում հայտնիներն ու անհայտները ջրում էին իրար. տեսանյութ

Այսօր Հայաստանի հյուսիսային մայրաքաղաքում գյումրեցուն հատուկ «ջիգյարով» ու ջերմությամբ նշվեց հայկական ամենաակտիվ և սիրված տոներից մեկը` Վարդավառը:
Sputnik

Գյումրիի գլխավոր Վարդանանց հրապարակում ասեղ գցելու տեղ չկար: Տղամարդիկ ու կանայք, տարեցներն ու երեխաները, հայտնիներն ու անհայտները ջրում էին ու ջրվում։ Գյումրին նշում էի ամենազով ու  ամենասիրված ամառային տոնը `Վարդավառը:

Գորգերի լվացում, ջրոցի, երևանցիներ և զբոսաշրջիկներ. Երևանում «խառն» են. ուրախ ֆոտոշարք

Քաղաքապետարանը ջրցան մեքենաներ էր տրամադրել նախաձեռնության կազմակերպիչներին: Ինչպես ասում են, ոչ ոք ջրից չոր դուրս չեկավ, այդ թվում նաև`Sputnik Արմենիայի նկարահանող խումբը: Մինչ լրագրող Լիլիթ Հարությունյանը փորձում էր բացատրել Վարդավառի ծագումն ու խորհուրդը, իր համաքաղաքացիները նրան մի լավ ջրեցին։

Բայց ինչ զվարճանք առանց երաժշտության և պարերի:  Երաժշտության ռիթմերը ոչ միայն թույլ չէին տալիս ձանձրանալ, այլև ջերմացնում էին ոտքից գլուխ թրջված բազմությանը: Իսկ բացօթյա, թաց դիսկոտեկը Վարդավառի մասնակիցները դեռ  երկար կհիշեն: