ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի - Sputnik. Առաջիկա օրերին՝ հուլիսի 28-29-ին, օգոստոսի 1-ին՝ հյուսիսային առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է՝ քամու ուժգնացում, բայց դրանից շոգը ոչ միայն չի նահանջի, այլ նոր թափ կհավաքի։
Այս մասին հայտնում է ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը։
Օդերևութաբանների կանխատեսումներով՝ օդի ջերմաստիճանը հուլիսի 30-31-ին կբարձրանա 3-4 աստիճանով, տեղումներ էլ չեն լինի:
ԱԻՆ-ից զգուշացնում են, որ հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Երևանում այսօր ցերեկը կլինի 33-35, գիշերը՝ 31-33 աստիճան տաքություն:
Փոխարենը զով և անձրևային եղանակ կլինի Գեղարքունիքում, Կոտայքում, Շիրակում, Լոռիում և Տավուշում:
Վարդավառը հիմա վերածվել է մանկական զվարճանքի. տոնի խորհուրդն ու սպասվող միջոցառումները