Ճիշտը թացն է. Գյումրիում առաջինը ջրեցին քաղաքապետին. լուսանկարներ

Գյումրին առավոտ վաղ պատրաստ է ջրելուն ու ջրվելուն: Վարդավառի չելենջին միացած հայտնիներն արդեն Գյումրիում են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի — Sputnik. Գյումրիում Վարդավառի տոնին նվիրված միջոցառումների մեկնարկը տրված է: Առաջինը ջրվեց քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Միջոցառումները կշարունակվեն Վարդանանց հրապարակում:

Ինչ է պետք անել, որ Վարդավառը «բոլոլա» չդառնա. 12 կանոն` Ռուբեն Մելիքյանից

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, պրոդյուսեր, ծնունդով գյումրեցի Ռուբեն Մխիթարյանի «Տարբերեք թացը չորից: Ճիշտը թացն է, նշենք Վարդավառը Գյումրիում»  չելենջին շատ  հայտնիներ միացան: Նրանցից շատերը  Գյումրին են  ժամանել երեկ երեկոյան, մյուսներն այսօր են գալու:

Տոնը նորմալ կազմակերպելու համար  Գյումրիում բոլոր կառույցներն իրենց ջանքերն են ներդրել:  Քաղաքապետարանի  ջրցան մեքենաները կենտրոնական հրապարակում սպասում են բոլորին, քաղաքապետարանին են միացել նաև ԱԻ նախարարության մեքենաները, իսկ մինչ միմյանց կջրեին, առավոտ վաղ բոլորով «մի լավ ջրել են» քաղաքի արձանները: Օրվա ընթացքում Գյումրի այցելած հյուրերին  հաճելի անակնկալներ  են սպասվում: