«Ձեռքի և սրտի առաջարկություն Արարատ լեռան գագաթին 5165 մետր բարձրության վրա», - ասվում է տեսանյութի նկարագրությունում Facebook-ում ArmLand-ի էջում։
Ի դեպ, սա լեռան վրա սիրո խոստովանությունը առաջին դեպքը չէ։
Տարվա ընթացքում Արարատ է բարձրանում մոտ 100 մարդ աշխարհի տարբեր երկրներից։ Նրանք հիմնականում հայեր են, որոնց համար Արարատ լեռ բարձրանալը հարգանքի տուրք է նախնիներին։ Դա ևս մի ապացույց է, որ, չնայած Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությանը, հայերը շարունակում են ապրել և պահպանվել են որպես ազգ։