ԵՐԵՎԱՆ, 27 Հուլիս — Sputnik. Սպիտակ-Երևան ավտոճանապարհին ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 1986 թ. ծնված Գ.Մ.-ին, այնուհետև դուրս եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել մոտակա ձորակում: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։
«Հուլիսի 26-ին, ժամը 19:20-ին «911» ծառայությունն ահազանգ է ստացել, որ Սպիտակի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Պարզվել է, որ Սպիտակ-Երևան ավտոճանապարհի 13-րդ կմ-ին «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ.Մ., ծնված 1986 թ.) վրաերթի է ենթարկել 1986 թ. ծնված Գ.Մ.-ին, այնուհետև դուրս եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել մոտակա ձորակում»,– նշված է հաղորդագրության մեջ։
Հրազդանում 16–ամյա աղջիկը դեղահաբեր է խմել` կյանքին վերջ տալու նպատակով
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Գ.Մ.-ն տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Սպիտակի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:
Արտառոց դեպք Երևանում. տղամարդը մի աղջկա հետ գնացել է հյուրանոց, հետո նրան մահացած են գտել