Հայաստանում կրկին շոգելու է. եղանակի տեսություն

Օդերևութաբանները կանխատեսել են, որ օդի ջերմաստիճանը նորից կբարձրանա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. Համեմատաբար զով եղանակը Հայաստանում կշարունակվի մինչև հուլիսի 31-ը։ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ օդի ջերմաստիճանը որքան նվազել էր, այնքան էլ կբարձրանա։

«Օդի ջերմաստիճանը հուլիսի 26-ի ցերեկը նվազել է 3-4 աստիճանով, 30-31-ը նույնքան կբարձրանա»,– նշված է հաղորդագրության մեջ։

Հուլիսի 27-29-ը՝ կեսօրից հետո, հյուսիսային առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 30-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Ինչպես են Երևանում դիմանում շոգին. ի՞նչ է այդ մասին գրված աշխատանքային օրենսգրքում

Ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 15-20 մ/վ:

Երևանում հուլիսի 27-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 18-20 մ/վ։

Այսօր մայրաքաղաքում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի +33-ից +35 աստիճանի սահմանում, իսկ գիշերը կնվազի մինչև +18 աստիճան։

Առաջիկա 5 օրերին հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

Վարդավառն ԱԺ-ում. պատգամավորները գորգ են լվալո՞ւ