Ինչ է խոստանում երևանյան հանդիսատեսին «Օթելլոն», և ինչ կապ ունի Արթուր Աբրահամը

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը խաղաշրջանի ավարտին հիանալի նվեր է պատրաստել երևանյան հանդիսատեսի համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի - Sputnik. Ջուզեպպե Վերդիի հայտնի «Օթելլո» օպերան` Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ, խոստանում է ցնցող լինել։ Նվագախումբն այս օպերայով կավարտի 2018-2019թթ–ի համերգաշրջանը, լրագրողների հետ զրույցում ասաց գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը։

Հանդիսատեսը չպետք է օպերա գնա կիսամերկ մարմիններ տեսնելու համար. ռեժիսոր Փափազյան

«Օթելլո» օպերան կներկայացվի հուլիսի 29–ին՝ Արամ Խաչատրյանի անվան համերգասրահի բեմում։ Առաջին անգամ նվագախմբի կատարմամբ այն բեմադրվել է 2006թ.–ին։ Համերգաշրջանն այս բարդ ստեղծագործությամբ ավարտելու գաղափարը Թոփչյանի մոտ ծագել է դեռևս 2018թ.–ի օգոստոսին։

«Մենք ընտրել ենք ինչպես երգիչների, այնպես էլ նվագախմբի համար հարմար ժամանակ, և որոշել ենք դրանով նշանավորել սեզոնի ավարտը»,- ասաց Թոփչյանը։

Օպերային երգչուհի Հրաչուհի Բասենցը, որն օպերայում կատարում է Դեզդեմոնայի դերը, խոստովանեց, որ առաջին անգամ 2007թ.-ին է այդ դերը խաղացել և հատուկ բեմում, որն իրենից ռինգ է ներկայացրել։

«Օպերային դիրիժոր Դիտեր Մարտին Քեգին բեմադրությունը նվիրել էր Արթուր Աբրահամին: 2007թ.-ին Աբրահամը Գերմանիայում ճանաչվել էր տարվա բռնցքամարտիկ, սակայն հաղթանակի հասել էր լուրջ վնասվածքների գնով։ Այդ պատմությունը ցնցել էր բոլորին, և բեմադրությունը նվիրվել է բռնցքամարտիկին», – լրագրողների հետ զրույցում ասաց Բասենցը։

Ինչ վերաբերում է իր դերին, Բասենցը նշեց, որ դա երգելու համար ամենաբարդը չէ։ Ավելի բարդ է ներկայացնել Դեզդեմոնային, քանի որ նա շատ ուժեղ անձնավորություն է, և ամեն անգամ օպերային երգչուհին նորովի է բացահայտում նրան։

Մոսկվայի Ստանիսլավսկու և Նեմիրովիչ–Դանչենկոյի անվան երաժշտական ակադեմիական թատրոնի մենակատար Անտոն Զարաևն առաջին անգամ է Հայաստանում։ Դա նաև սիմֆոնիկ նվագախմբի հետ աշխատելու առաջին փորձն է։

Բիզնեսից օպերա. ինչպես հաջողակ բիզնեսմեն-մենեջերն ամեն ինչ թողեց հանուն երգի

«Առաջին անգամ եմ Երևանում և ինձ զգում եմ ինչպես տանը։ Նվագախմբի հետ աշխատելը շատ հեշտ է։ Նրանք նվագում են մի մարդու նման. ես հիացած եմ»,-լրագրողների հետ զրույցում ասաց Զարաևը։

Նա կատարում է Յագոյի դերը: Իր հերոսին բնութագրում է որպես լավ մարդու, որը սրտանց լավ արարքներ է կատարում։ Յագոն օգնում է Օթելլոյին ոչնչացնել ինքն իրեն, գլուխ հանել իրենից և միայն վերջում, երբ արդեն ուշ էր, գիտակցում է, թե ինչպիսի հրեշի է արթնացրել։

Յագոն նրա համար ինչ–որ էներգիայի մարմնավորում է և օրինակ, թե ինչպես կարող է փոխակերպվել այդ էներգիան։

Ինչ է խոստանում երևանյան հանդիսատեսին «Օթելլոն», և ինչ կապ ունի Արթուր Աբրահամը

Ստանիսլավսկու և Նեմիրովիչ–Դանչենկոյի անվան երաժշտական թատրոնի օպերային թատերախմբի առաջատար տենոր Արսեն Սողոմոնյանը նշեց, որ «Օթելլոն» շատ բարդ ստեղծագործություն է։

Թեև, Թոփչյանի և հայկական նվագախմբի շնորհիվ այն կատարելը հեշտ է։

«Օթելլոն ինձ համար մարդ է, որը, չնայած իր անցած երկար ճանապարհին, ամեն դեպքում պատրաստ չէ ստի և մարդկային դավադրության։

Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախումբը ելույթ կունենա Մարիինյան թատրոնում
Նա գլոբալ է մտածում։ Այդպես լինում է, երբ մարդիկ, ովքեր ի վիճակի են լուծել գլոբալ խնդիրներ՝ կենցաղային հարցերում անպաշտպան են մնում», – ասաց Սողոմոնյանը։

Տենորը խոստանում է, որ օպերան կներկայացվի բարձր մակարդակով։

«Ես ոչ մի բանի համար չեմ ափոսում: Գիտեմ, որ մենք դա կանենք մեզ և այն սակավաթիվ մարդկանց համար, ովքեր սիրում են այդ երաժշտությունը և հասկանում են այն։ Մնացածի մասին թող ուրիշները մտածեն»,-ասաց նա։

Առայժմ պարզ չէ՝ կլինի՞ արդյոք «Օթելլոն» նոր համերգաշրջանում։ Ամեն ինչ կախված է պահանջարկից։ Դիրիժորը, սակայն, խոստանում է, որ Հայաստան կժամանեն բազմաթիվ բարձրակարգ դիրիժորներ, և հանդիսատեսին սպասվում են հիանալի համերգներ։