Ուկրաինայի անվտանգության ծառայությունը ռուսական լցանավ է ձերբակալել

Ռուսական Neyma լցանավի վրա խուզարկություն է անցկացվել, փաստաթղթեր են առգրավվել, անձնակազմը հարցաքննվել է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի - Sputnik.  Ուկրաինայի անվտանգության ծառայությունը Օդեսայի մարզի Իզմայիլ նավահանգստում ռուսական NEYMA լցանավ է կալանավորել։ Այն իբր օգտագործվել էր Կերչի նեղուցում ուկրաինական նավերի արգելափակման համար։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Ուկրաինայի անվտանգության ծառայությունը, Զինվորական դատախազության հետ միասին, ուկրաինական նավերի արգելափակման համար Կերչի նեղուցում ձերբակալել է ռուսական Neyma լցանավը»,–նշվում է հաղորդագրության մեջ։

Ուկրաինական սահմանապահների տեղեկության համաձայն` հուլիսի 24–ին ՌԴ դրոշի տակ Իզմայիլի նավահանգիստ է մտել NIKA SPIRIT լցանավը, որը IМО – 8895528 համարով EQUASIS միջազգային տեղեկատվական գործակալության տվյալների համաձայն, նույնականացվել է որպես հայտնի NEYMA լցանավ:

Ռուսական ռազմակայանը հետևում է. Անդրեյ Գրիշչուկը` Նախիջևանի զորավարժության մասին

Այս պահին ՈՒԱԾ փորձագետների, ռազմական դատախազների ու սահմանապահների խումբն ավարտել է խուզարկությունը, փաստաթղթերի, ներքին ռադիոխոսակցությունների ու նավամատյանների բռնագրավումը։

Անձնակազմի անդամները հարցաքննվել են, իրողությունը պարզելու համար փաստաթղթերը բռնագրավվել են։

Նավը որպես իրեղեն ապացույց է ճանաչվել, դրա կալանքի մասին միջնորդություն է պատրաստվում։

Էրդողանը պատժամիջոցների մասին չի լսել. նա խոսել է ռուսական զենքի մասին

Զինյալները Սիրիայում գնդակոծել են ռուսական Հմեյմիմ ավիակայանը