Դժբախտ դեպք Արցախում. Երևանի բնակիչը «ԶԻԼ»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին

Նախնական տվյալով` վրաերթի պատճառը եղել է «ZIL MMZ-554» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի վարորդի անզգուշությունը
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի – Sputnik. Երևան բնակիչ, 1954թ.ծնված Ա. Բ-ն, «ZIL MMZ-554» մակնիշի բեռնատար ավտոմեքենան, Արցախի Մարտակերտի շրջանի Դրմբոն-Գետավան ավտոճանապարհի 7-րդ կիլոմետրում վրաերթի է ենթարկել Մարտակերտի շրջանի բնակիչ, 1960թ. ծնված Վ. Վ-ին։ Այս մասին հայտնում է Արցախի ոստիկանության մամուլի ծառայությունը։

Ախուրյանի ջրանցքում 18-ամյա երիտասարդ է ջրահեղձ եղել. նա վաղը պետք է բանակ զորակոչվեր

Դեպքը տեղի է ունեցել երեկ` հուլիսի 24-ին, ժամը 20:50-ի սահմանում։

Վրաերթի հետևանքով Վ.Վ-ն տեղում մահացել է:

Նախնական տվյալով` վրաերթի պատճառը եղել է «ZIL MMZ-554» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի վարորդի անզգուշությունը։

Ստուգմամբ զբաղվում է Արցախի Հանրապետության ոստիկանության քննչական վարչությունը:

Կրակոցներ Երևանում. վարորդին դուր չի եկել իրեն ուղղված նկատողությունը