Ինչ վիճակում է Անկարայում վիրավորված Բելառուսի դեսպանության խորհրդականը. տեսանյութ

Թուրքիայում Բելառուսի դեսպանության խորհրդական Ալեքսանդր Պոգանշևը, ում վրա հարձակում էին գործել Անկարայում, վերակենդանացման բաժանմունքում է:
Sputnik

Բելառուսի դեսպանության խորհրդականը հարձակման հետևանքով 4 հրազենային վնասվածք է ստացել: Դեպքը տեղի է ունեցել, երբ նա զբոսնում էր իր տղայի հետ: Ինչպես հայտնում են տեղի լրատվամիջոցները խորհրդականի վրա հարձակում գործած անձը եղել է հոգեկան անհավասարակշիռ վիճակում և տուն վերադառնալուն պես ինքնասպան է եղել:

Կրակոցներ Անկարայում. Բելառուսի դեսպանության խորհրդականը ծանր վիճակում է

Ականատեսների խոսքով` Բելառուսի դեսպանության խորհրդականը կրակոցներից երկու երեխա է փրկել:

«Բելառուսի դեսպանության խորհրդականին դիպած չորս փամփուշտները չեն վնասել նրա կենսական օրգանները», - ասել է արտաքին գործերի նախարար Վլադիմիր Մակեյին: Այդ մասին հայտնում է Sputnik Беларусь-ը:

Ներկա պահին Բելառուսի դեսպանության խորհրդականի  վիճակը ծանր է։

Վլադիմիր Մակեյը հայտնել է դեպքի հնարավոր պատճառը. կրակողին, հնարավոր է, որ նյարդայնացրել են բակում խաղացող երեխաները:

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյուտ Չավուշողլուն հայտարարել է, որ հետաքննությունը շարունակվում է, բայց նախնական տվյալներով հանցանքը ոչ մի քաղաքական դրդապատճառ չի ունեցել: