Ապահովագրական ընկերությունները միայն քրեական գործեր հարուցվելուց հետո են հարկերը վճարել

Համալիր հարկային ստուգումներից վախեցած տնտեսվարողները 218 միլիոն 483 հազար դրամի հարկ են վճարել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի - Sputnik. Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում ապահովագրական մի շարք ընկերությունների վերաբերյալ քրեական գործեր են հարուցվել:

Հայաստանում բոլո՞րը կհայտարարագրեն իրենց եկամուտները. պարզաբանում է ՊԵԿ ղեկավարը

Քրեական գործերի նախաքննության ընթացքում պարզվել է, որ ապահովագրական ընկերությունները թաքցրել են իրենց իրական շահույթները և կեղծ տվյալների միջոցով  նվազեցրել ցուցանիշները։

Եվ միայն քրեական գործերի քննության ընթացքում, համալիր հարկային ստուգումներից խուսափելու համար, նշված ընկերությունները ՊԵԿ են ներկայացրել նոր` ճշտված  հաշվետվություններ և վճարել շուրջ 218 միլիոն 483 հազար դրամի հավելյալ հարկեր։

ՊԵԿ–ի ստուգումների արդյունքում մոտ 63 միլիարդ դրամի խախտումներ են բացահայտվել. ՊԵԿ նախագահ

ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը հայտնում է, որ քրեական գործերն այսքանով չեն ավարտվել, որոշ ապահովագրական ընկերությունների վերաբերյալ նախաքննությունը դեռ շարունակվում է:

Աննախադեպ բարձր շահութահարկ է հավաքվել, բյուջեն գերակատարվելու է. ՊԵԿ նախագահ