ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի – Sputnik. Թիվ 9 երթուղին սպասարկող տրոլեյբուսն այսօր Կոմիտասի պողոտայի և Վաղարշյան փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 27 տարեկան հետիոտնին։ Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։
«911» ծառայությունը վրաերթի մասին ահազանգը ստացել է ժամը 19:17-ին։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
«Պարզվել է, որ Ա.Ա.-ն (ծնված 1990թ.) թիվ 9 երթուղին սպասարկող տրոլեյբուսում վրաերթի է ենթարկել Զ.Բ.-ին (ծնված 1992թ.)»,– նշված է հաղորդագրության մեջ։
Արմավիրում 17-ամյա տղա է հոսանքահարվել. մանրամասներ
Տուժածին հիվանդանոց են տեղափոխել։