Թուրքմենստանի նախագահի մահվան մասին հայտնած քաղաքագետը ներողություն է խնդրել

Հուլիսի 21-ին լուրեր տարածվեցին, որ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի մահացել է: Ավելի ուշ Մոսկվայում Թուրքմենստանի դեսպանությունն հերքեց նախագահի մահվան մասին լուրը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի – Sputnik. Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի մահվան մասին հայտնած քաղաքագետը ներողություն է խնդրել՝ նման ինֆորմացիա տարածելու համար: Այս մասին նա գրել է Facebook-յան իր էջում:

Եվրասիական խնդիրների մոնիթորինգի տնօրեն Ասլան Ռուբաևը նշել է, որ ուրախ է, որ Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի մահվան լուրը հերքվել է:

ՌԴ–ում Թուրքմենստանի դեսպանատունը չի հաստատում Բերդիմուհամեդովի մահվան մասին լուրը

«Ներողություն եմ խնդրում նախագահի հարազատներից և մտերիմներից, ինչպես նաև Թուրքմենստանի բոլոր քաղաքացիներից», - գրել է Ռուբաևին իր ֆեյսբուքյան էջում:

Քաղաքագետը նշել է, որ Բերդիմուհամեդովի մահվան լուրն իրեն հայտնել են Աշխաբադի գործարար շրջանի աղբյուրները, որոնք էլ ավելի ուշ հերքել են այն:

Հիշեցնենք, երեկ՝ հուլիսի 21-ին լուրեր տարածվեցին, որ Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի մահացել է: Ավելի ուշ Մոսկվայում Թուրքմենստանի դեսպանությունն հերքեց նախագահի մահվան մասին լուրը: