Երևանում ու մարզերի մի մասում շոգն անտանելի կդառնա. եղանակի տեսություն

Առաջիկա 5 օրերին հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի – Sputnik. Առաջիկա օրերին Հայաստանի որոշ մարզերում և Երևանում ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ։ Մինչև հուլիսի 25-ը տեղումներ չեն գրանցվի։ Այս մասին հայտնում են ԱԻՆ  «Հիդրոմետ» ծառայությունից։

Հայաստանում «ճռռան» շոգ է լինելու. եղանակի տեսություն

«Հանրապետության տարածքում` հուլիսի 21-ի ցերեկը, 22-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ»,-ասվում է ԱԻՆ հաղորդագրության մեջ։

Արագածոտնում օդի ջերմաստիճանը կհասնի +41–ի, Վայոց Ձորում և Արմավիրում` +42–ի։

Մայրաքաղաք Երևանում նույնպես անձրև չի տեղա. ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի +40-ից +42–ի սահմանում, իսկ գիշերը կնվազի մինչև +24 աստիճան։

Շոգ օրերը դեռ առջևում են. եղանակի տեսություն

ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության պետ Գագիկ Սուրենյանն ավելի վաղ հայտնել էր, որ Հուլիսի 21-23-ին Երևանում, Արարատի և Արմավիրի մարզերում, Սյունիքի հովտային գոտում օդի ջերմաստիճանը որոշակի ժամերին կհասնի +40-ից +42 աստիճանի։