Վթարից տուժած Լիլիան վիրահատությունից հետո առաջին անգամ ոտքի է կանգնել իր ծննդյան օրը

Վրաստանում տեղի ունեցած սարսափելի վթարի հետևանքով ողնաշարի ծանր վնասվածքով Հայաստան տեղափոխված Լիլիան ծննդյան 17-րդ տարեդարձը նշել է բժիշկների հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի — Sputnik. Վրաստանի Գորի քաղաքի մոտակայքում տեղի ունեցած վթարի հետևանքով ծանր վիճակում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն տեղափոխված աղջիկն այսօր նշել է ծննդյան 17–րդ տարեդարձը։ Facebook սոցիալական ցանցում այս մասին գրել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը։

Բուժող բժիշկներն ու ԲԿ-ի տնօրինությունն այսօր նրա համար անակնկալ էին պատրաստել: Ծաղիկներ, փուչիկներ, տորթ ու նվերներ էին բերել նրան»,– գրել է նա:

Ողնաշարի ծանր վիրահատությունից հետո, մեկ շաբաթ անց աղջիկն այսօր առաջին անգամ ոտքի է կանգնել։

«Ես հույս չունեի, որ նորից երբևէ ոտքի կկանգնեմ ու կքայլեմ», - բժիշկների հետ զրույցում ասել է Լիլիան:

Ողբերգական վթարից հետո Լիլիայի մոտ ախտորոշվել էր գանգաթաղի գծային կոտրվածք, անրակի կոտրվածք, կրծքավանդակի սալջարդ` ձախ թոքի սալջարդ, երկու կողերի և չորս ողերի կոտրվածքներ:

Ողբերգական վթար ՌԴ–ում. կրկին հայեր են մահացել, զոհերի թվում 4 և 6 տարեկան երեխաներ կան

Հիշեցնենք` հուլիսի 7-ին, ժամը 06։00-ի սահմանում Թբիլիսի-Սենակ-Լեսելիձե ավտոճանապարհի 100-րդ կմ-ում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան բախվել էր արգելապատնեշին և բռնկվել։ Վթարի հետևանքով 3 մարդ, որոնցից 2–ը` անչափահաս, մահացել էին, 5–ը` վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց։ Բոլոր տուժածներն այժմ Հայաստանում են բուժում ստանում։

Վթարի հետևանքով մահացել էին վարորդի մայրը, նրա 15-ամյա որդին և նրանց սանիկը` 7-ամյա մի երեխա:

14-ամյա տղան, որը Վրաստանից Հայաստան էր տեղափոխվել անգիտակից և շնչառության սարքին միացված նույնպես վիրահատվել ու այժմ կարողանում է ինքնուրույն շնչել։

Վրաստանի ողբերգական վթարից տուժած 14–ամյա տղան 5 օր անց գիտակցության է եկել

Իսկ վթարից տուժած 12-ամյա տղան 1 շաբաթ առաջ դուրս է գրվել հիվանդանոցից։

Արսեն Թորոսյանն այցելել է Վրաստանի սարսափելի վթարից հետո ՀՀ տեղափոխվածներին