Քանի մարդ է տուժել Մոսկվա–Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռում

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն ներկայացրել է Մոսկվա–Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռում տեղի ունեցած միջադեպի մանրամասներն ու տուժածների թիվը, որը տարբերվում է ռուսական լրատվամիջոցների հրապարակած թվերից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի – Sputnik. Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում «Nordwind Airlines» ավիաընկերության կողմից շահագործվող Boeing 737 տեսակի ինքնաթիռով Մոսկվա-Երևան չվերթի ժամանակ տուժել է 10 մարդ։ Այս մասին հայտնում է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի մամուլի ծառայությունը։

«Օդանավում եղել է 187 մարդ, տուժել են 10-ը, որոնցից երկուսը հոսպիտալացվել են»,– նշված է հաղորդագրության մեջ:

Մոսկվայի միջտարածաշրջանային տրանսպորտային դատախազությունն ավելի վաղ հայտնել էր, որ ինքնաթիռում եղել է 179 մարդ (173 ուղևոր և անձնակազմի 6 անդամ): Տեղեկություն էր տարածվել նաև, որ տուժել է 8 մարդ։

Հայտնի է` ինչու է Երևան–Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռում ծուխ լցվել

Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում «Nordwind Airlines» ավիաընկերության կողմից շահագործվող Boeing 737 տեսակի ինքնաթիռով Մոսկվա-Երևան չվերթի ժամանակ օդանավի սրահում ծխի առկայության պատճառով, ինքնաթիռը ընդհատել է թռիչքը: Օդանավի թռիչքը ընդհատվել է թափավազքի ժամանակ և իրականացվել է ուղևորների տարհանում:

Ավիաընկերությունը փոխարինել է ինքնաթիռը, չվերթը բարեհաջող իրականացվել է։ Օդանավը վայրեջք է կատարել «Զվարթնոց» օդանավակայանում:

Ըստ տեղեկությունների` մարդիկ տուժել են հրմշտոցի ժամանակ։

Մոսկվա–Երևան չվերթն ընդհատած ինքնաթիռի կադրերը հայտնվել են համացանցում. տեսանյութ