ՌԱԴԻՈ

«Վրաստանում ներքաղաքական պայքարի նոր փուլ է սկսվել»․ Մելիքյան

Sputnik Արմենիայի քաղաքական մեկնաբան Արման Վանեսքեհյանի «Օրացույց» հեղինակային հաղորդաշարի հյուրը վրացագետ Ջոնի Մելիքյանն է, որը խոսում է ոչ միայն Վրաստանում տիրող ներքաղաքական պայքարի, Ռուսթավի 2-ի աղմկոտ միջադեպի, այլ նաև ստեղծված իրավիճակի՝ Հայաստանի համար կարևորության մասին։ 
Sputnik

«Ռուս-վրացական կայուն ոչ կոնֆլիկտային հարաբերությունները կարևոր են Հայաստանի համար»,-Sputnik Արմենիայի «Օրացույց» հեղինակային հաղորդաշարի ժամանակ վստահեցրեց վրացագետ Ջոնի Մելիքյանը՝ փաստելով անցյալում տեղի ունեցած խնդիրները, հիշեցնելով Լարսի փակման վտանգները։

Մելիքյանը համարում է, որ ցույցերի հետևանք հանդիսացան խորհրդարանի սխալ հաշվարկները: Վրաստանում ցույցեր սկսվեցին այն բանից հետո, երբ հունիսի 20-ին Գավրիլովը վրացական խորհրդարանում ելույթ ունենալիս նստեց խոսնակի աթոռին։ 

Նոր սկանդալ Վրաստանում. ուղիղ եթերում հայհոյել են Պուտինին. մանրամասներ

«Չի բացառվում նաև, որ դա նախօրոք մշակված էր, քանի որ որոշ պատգամավորներ եկել էին վրացական դրոշերով․ Էական չէր, թե Գավրիլովը որ աթոռին էր նստելու։ Այսպիսով, ընդդիմադիրներին հաջողվում է էլ ավելի սրել ռուս-վրացական հարաբերությունները»,- նկատում է վրացագետը:

Վրաստանում գտել են «Վերին Լարսի» խնդրի լուծումը. ի՞նչ կտա դա Հայաստանի փոխադրողներին

Ստեղծված իրավիճակից օգտվեց «Ռուսթավի 2» վրացական մասնավոր հեռուստաընկերությունը՝ ասելով, որ իրենք որպես ընդդիմադիր հեռուստաընկերություն՝ ճնշման տակ են։ Փորձելով արդարացնել միջադեպը՝ նրանք շեշտադրում են երկրում խոսքի ազատության իրավունքը։ Մելիքյանի խոսքով՝ «Ռուսթավի 2»-ի հետ սերտ կապ ունի Վրաստանի երրորդ նախագահ Սաակաշվիլին: Նա, ի դեպ, իր ֆեյսբուքյան էջում գրել էր, թե դեմ է հիստերիային և էպատաժին, ու որ իրականությանը պետք է «քաղաքակիրթ ձև» հաղորդել, սակայն ավելի ուշ ջնջել էր գրառումը։