ԲԴԽ–ն քննարկում է դատավոր Դավիթ Գրիգորյանի առանձնասենյակում կատարված խուզարկման հարցը

Դավիթ Գրիգորյանի պաշտպանը դիմել էր ԲԴԽ, քանի որ կարծում են, որ անօրինական է դատավորի առանձնասենյակում խուզարկություն կատարելը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի — Sputnik. Բարձրագույն դատական խորհուրդն այսօր հանդիպելու է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի հետ` քննարկելու նրա առանձնասենյակում կատարված խուզարկության հարցը։ Այս մասին այսօր հայտարարվեց ընթացող նիստում։

Գրիգորյանը ԲԴԽ–ում էր, սակայն հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին` հորդորելով պահպանել անմեղության կանխավարկածը։

Նա միայն հայտնեց, որ դեռ արձակուրդում է։

ԲԴԽ-ն նոր նախագահ ունի

Հիշեցնենք, որ հուլիսի 16–ին խուզարկել էին դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակը։ Նա այդ ժամանակ արձակուրդում է եղել։ Գրիգորյանն այն դատավորն է, որը, հիմք ընդունելով Արցախի ներկա ու նախկին նախագահների միջնորդությունը, ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու որոշում էր կայացրել։

Գրիգորյանի պաշտպանը` Գեորգի Մելիքյանը, Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել էր, որ դատավորի աշխատասենյակում կատարված խուզարկությունից հետո նրա պաշտպանը դիմել է Բարձրագույն դատական խորհուրդ, քանի որ կարծում են` խուզարկությունն անօրինական է։

Ինչի համար է քրգործ հարուցվել Դավիթ Գրիգորյանի դեմ, և ինչ կապ ունի այն Քոչարյանի գործի հետ